Ռուսաստանում պայթյունների հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ջոկատայիններ․ The Times
Ռուսական նավթի պահեստներում ու զենքի պահեստներում պայթյուններն ամենայն հավանականությամբ կապված են ուկրաինական հատուկ ջոկատայինների գործողությունների հետ։
Այս մասին կիրակի՝ հունիսի 26-ի երեկոյան, հայտնել է The Times-ը՝ վկայակոչելով ուկրաինական հետախուզության անանուն աշխատակցին։
Նրանց տվյալներով՝ ուշ գիշերին ուկրաինական ուղղաթիռները, շարժվելով Ռուսաստանի Դաշնության տարածք են հասցնում ուկրաինացի հատուկ նշանակության ջոկատայիններին։ Այս գործողություններին ներգրավված են «Շաման» կոչվող 10-րդ հատուկ նշանակության ջոկատի զինվորականները։
Այս ջոկատի հատուկ ջոկատայինները տիրապետում են հակառակորդի գծերի հետևում դիվերսիոն և հետախուզական գործողություններ իրականացնելու հմտություններին։ Նրանք հմուտ են լեռնային մարտերի և օդադեսանտային հարձակման մեջ:
Այս գործողությունների որոշ մանրամասներ The Times-ի լրագրողներին պատմել են անձամբ մարտիկները: