Իսրայելն ու Իրանը գաղտնի գործարք են կնքել միմյանց միջև
Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու Իսրայելի սպառնալիքների ֆոնին, մամուլում տեղեկություններ հայտնվեցին Թել Ավիվի և Թեհրանի միջև «շատ անսովոր և գաղտնի համաձայնության» մասին:
ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված գաղտնի գործարքը ներառում է Թեհրանի համաձայնությունը ստորագրել «միջուկային համաձայնագիր» ամերիկյան պայմաններով՝ Իսրայելի պարտավորության դիմաց՝ չմիջամտելու Սիրիա իրանական նավթի մատակարարմանը:
Նախօրեին նավթով երեք տանկերը լքեցին Իրանը և շարժվեցին Սիրիա: «Նախկինում այդ նավերն օգտագործվում էին միայն «Հեզբոլլահի» շիաներին զենք մատակարարելու համար։
Իսրայելը կարող է համաձայնվել նման մատակարարումների այն պայմանով, որ գործի ամերիկյան վերահսկողությունը, իրանական թափանցիկությունը և իսրայելական վստահությունը, որ այդ ճանապարհով առաքվում է միայն նավթ, ոչ թե զենք:
Սա Իսրայելի մասնակցությամբ առաջին միջազգային բանակցությունները չեն, որոնք ներկայացվում են որպես իսկական սենսացիա։