ՆԱՏՕ-ն պատասխանել է Ուկրաինայի քննադատությանը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան համաձայն չէ այն քննադատությանը, որ ՆԱՏՕ-ն բավականաչափ չի օգնում Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանվելու հարցում։ Այս մասին նա ասել է European Pravda-ին տված հարցազրույցում։
«Մենք ՆԱՏՕ-ում համաձայնություն ունենք դերերի բաշխման վերաբերյալ։ Դաշինքը որպես այդպիսին Ուկրաինային ոչ մահաբեր զենքի օգնություն է տրամադրում։ Կիևում իմ գործընկերներին խորհուրդ եմ տալիս ամբողջությամբ վերցնել մեր օգնությունը»,- ասել է Ջոանեն։
Նա նշել է, որ արևմտյան երկրները աջակցում են Ուկրաինային զենքով, կիբեր հարձակումներից պաշտպանվելու, ապատեղեկատվությանը հակազդելու, տնտեսական կայունության պահպանման ոլորտում և արդեն գումար են խնայում Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման համար։