Զելենսկին՝ G7-ի առաջնորդներին. Մենք ցանկանում ենք, որ պատերազմն ավարտվի մինչև ձմեռ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով G7-ին, ասել է, որ ցանկանում է, որ Ուկրաինայում պատերազմն ավարտվի մինչև ձմռան սկսվելը, հայտնում է Reuters-ը։
Նախագահն իր կոչում խնդրել է հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարում, Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ և անվտանգության երաշխիքներ։
«Մեծ յոթնյակի» երկրները Զելենսկիին խոստացել են աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի»։