Ակնկալում ենք «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացումը. Չավուշօղլուն՝ Բաքվում
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ջերմացմանն ուղղված երկխոսությանը և «Զանգեզուրի միջանցքի» անհապաղ բացմանը: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu գործակալությունը:
Չավուշօղլուն մասնավորապես նշել է. «Մենք վճռականորեն աջակցում ենք «Զանգեզուրի միջանցքին», որը կապ կապահովի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»։
Այսօր ավելի վաղ Բաքվում կայացել է եռակողմ հանդիպում Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի արտգործնախարարների և տրանսպորտի նախարարների միջև։
«Մենք ակնկալում ենք միջանցքի անհապաղ բացումը»,- ասել է Չավուշօղլուն և հավելել, որ այդ զարգացումը «դրական ազդեցություն» կունենա տարածաշրջանի վրա։