Քայլարշավ-քննարկում՝ ուղղված Սևանա լճի հարակից տարածքների զբոսաշրջային պոտենցիալի ամբողջական իրացման հնարավորություններին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հրավերով մասնակցել է տարբերվող ձևաչափով քայլարշավ-քննարկման՝ ուղղված Սևանա լճի հարակից տարածքների զբոսաշրջային պոտենցիալի ամբողջական իրացման հնարավորություններին։
Սա մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հետ երկրորդ հանդիպումն էր։
Քննարկվել են Սևանա լճի հարակից հատվածների ընձեռած զբոսաշրջային հնարավորությունները և պետական գերատեսչություն-համայնք-հասարակական կազմակերպություններ համագործակցության միջոցով դրանց պոտենցիալի արդյունավետ իրացման եղանակները, ինչպես նաև Սևանա լճի հանրային լողափերին հարակից համայնքների հետ կապի սերտացմանը վերաբերող հարցեր։
Նախարարի տեղակալը ներկայացրել է հանրային լողափերի սպասարկման համար հայտարարված մրցույթի արդյունքները և հորդորել է առավել ակտիվորեն համագործակցել հանրային լողափերի սպասարկումն իրականացնող տնտեսվարողների հետ։ Նախարարությունը խրախաուսում է լճափնյա հանգստի գիշերակացը կազմակերպել համայքներում գործող հյուրատներում, դա կօգնի զբոսաշրջային հոսքն ուղղորդել համայնքներ, լուծելով երկու խնդիր՝ կրկին լճի վրա մարդածին ճնշման կրճատում և համայնքների սոցիալական առաջընթաց։