Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում բուծվել էին բազմաթիվ խաղաղասեր-պացիֆիստներ, կառուպցիայի դեմ պայքարի համար Հայրենիք զիջողներ, կրիմինալ խորհրդարանականներ, իշխանությունից փայ ուզող կուսակցություններ, անհայրենիք ընդդիմադիրներ և նմանատիպ այլ երևույթներ.

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկրորդ աշխարհամարտի պարտությունից հետո Գերմանիան կորցրել էր բազմաթիվ տարածքներ, այդ թվում Քյոնիկսբերգն (այսօրվա Կալինինգրադը, ոչ ամբողջությամբ), Սուդեթները (հիմա Չեխիայում), Սիլեզիան (հիմա Լեհաստանում) և այլ տարածքներ, նաև Գերմանիան էր երկու մասի բաժանվել:

Գերմանացիների համար դա ցավոտ խնդիր էր: Պատերազմի արդյունքում անգամ լինելով կապիտուլյացիայի երթարկված ու օկուպացված (ըստ էության մինչ օրս) երկիր, գերմանացիները չէին հաշտվում այդ մտքի հետ։ Գերմանիան չէր ընդունում պատերազմի արդյունում ձևավորված տարածքներն, ինչը չէր հակասում երկբևեռ աշխարհի տրամաբանությանը, քանի որ Արևմուտքին պետք է այդ սահմաները չճանաչելու պատճառով տնտեսական սանկցիաների տակ պահել Սովետական Միությունը:

Սակայն 70-ականներին աշխարհը սկսվում է փոխվել և երկու բևեռները համագործակցության եզրեր են սկսում նախապատրաստել, որի համար պետք էր միմյանց սահմանները ճանաչել, առջին հերթին Գերմանիան պետք է ճանաչեր ետպատերազմյան սահմանները:

Սկսվում է հելսինկյան գործընթացը, որի գլխավոր ճարտարապետներից էր Քիսինջերն (այն նույն Քիսինջերը, որը Դավոսյան հանդիպման ժամանակ առաջարկում էր կիսել Ուկրաինան) ու համագործակցության եզրեր գտնել Ռուսաստանի հետ: Այսինքը, նա առաջարկում է Ուկրաինայի հետ անել նույնն, ինչն արվել էր ժամանակին Գերմանիայի հետ:

Ինչի էր պետք սահմանների ճանաչումը

Այդ գործում կենտրոնական դեր է կատարում Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանտը: Բրանտը սոցիալիստ էր, հիտլերյան Գերմանիայում եղել է սոցիալիստական ընդհատակում, հետո տարագրվել է Նորվեգիա ու Շվեդիա, ընդունել էր Նորվեգիայի քաղաքացիություն, սակայն պատերազմից հետո վերադարձել է Գերմանիա, դարձել սոցիալ-դեմոկրատակ կուսակցության ղեկավարներից մեկն, իսկ 1969-74 թթ. Գերմանիայի կանցլեր: Մի խոսքով, Վիլլի Բրանտը “խաղաղության դարաշրջանի” կողմնակից էր, ինչն այդ ժամանակ համընկնում էր կոլեկտիվ Արևմուտքի ու կոլեկտիվ Արևելքի շահերին:

Վիլլի Բրանտը “Նոր արևելյան քաղաքականության” հիմնադիրն էր, 1970-ին Սովետական Միության հետ ստորագրում է «գազ խողովակների դիմաց» պայմանագիրը, որով Գերմանիան գազի խողովակներ է տրամադրում Սովետական Միությանը, իսկ վերջինս գազամուղ է կառուցում դեպի Եվրոպա, որը տնտեսական զարգացման հնարավորություններ է ստեղծվում:

1972-ին երկու Գերմանիաները միմյանց ճանաչում են, մինչ այդ, 1971-ին, Բրանտը ստանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ այն բանից հետո, երբ 1970-ին Սովետական Միության վարչապետ Կոսիգինի հետ ստորագրում էր պայմանագիր, որով ճանաչում է ետպատերազմյան սահմանները: Ըստ էության Արևմուտքը նրան խրախուսում էր կատարել իր կյանքի գլխավոր քայլը, ճանաչել ետպատերազմյան սահմաններն, ինչին, կրկնում եմ, գերմանացիները դեմ էին:

Եթե երկու բևեռներն, Արևմուտքն ու Արևելքը գնում էին փոխադարձ սահմանների ճանաչմանն, ապա ինչ “հերոսական” քայլի համար էին խրախուսում Բրանտին: Խրախուսում էին, որովհետև նա պետք է “կոտրեր” գերմանացիները դիմադրությունը, համարվելով «դավաճան» ու «հողատու»:

Իսկ թե ինչպես էին գերմանացիներին «կոտրում», դրա մասին քիչ հետո, սակայն նշենք, որ այդ «օպերացիայի» արդյունքում, 1975-ն, կնքվեց Հելսինկյան համաձայնագիրը, որով ճանաչվեցին ետպատերազմյան սահմանները, սկսեցին բնականոն տնտեսական հարաբերությունները երկու ճամբարների միջև, նաև կնքվեց մարդու իրավունքների մասին համաձայնագիրը, որի հիման վրա ստեղծվեց ԵԱՀԿ-ն:

Ոնց էին “կոտրում” գերմանացիներին

Հիմա գանք մեզ համար ամենահետաքրքիր հատվածին: Երկու բևեռները գնում էին մերձեցման ու դա տեղի էր ունենում ի հաշիվ գերմանացիների: Բրանտի ու Կասիգինի միջև կնքված համաձայնագիրը պետք է Գերմանիայի խորհրդարանը վավերացներ, ինչի համար անհրաժեշտ ձայներ Բունդեսթագում չէր հավաքվում: Դրա համար գործի դրվեց պատգամավորների կաշառման գործընթացը: Ինչն է ամենահետաքրքիրը, որ կաշառման գործը դրված էր Արևելյան Գերմանիայի հատուկ Ծառայության՝ Շտազիի վրա, իսկ Սովետական Միության կողմից գործընթացը վերահսկում էր ԿԳԲ-ի գեներալ ու “մեր հայրենակից” Վյաչեսլավ Կևորկովը: Հայտնի է երկու պատգամավորների կաշառման գործընթացի մասին (մնացածների մասին պատմությունը լռում է)։ Դրանք անհրաժեշտ վերջին ձայներն էին: Պատգամավորների մեկի տանից, հետո, առգրավվում են 50 000 գերմանական մարկ, սակայն կաշառքի փաստը վերջնականապես չի ապացուցվում, նաև ապացուցելու ցանկացողներ էլ առանձնապես չկային, որովհետև դա երկու բևեռների միասնական օպերացիան էր, մի կողմը Նոբելյան մրցանակ էր տալիս, մյուս կողմը՝ կաշառք:

1974-ին ձերբակալվում է Վիլլի Բրանտի անձնական ռեֆերենց Գյուստավ Գիյոմը, որը նրա ու կոմունիստական ճամբարի միջև կապավորն էր, որի պատճառով Հրանտը հրաժարական է տալիս, սակայն գործն արված էր, բոլոր կողմերը գոհ էին: Գիյոմի ճակատակիրն էլ է բարեհաջող դասավորվում, նրան փոխանակում են Արևելյան Գերմանիայում ձերբակալված հակառակ ճամբարի գործակալի հետ: Որոշ ժամանակ անց գերմանացիները հաշտվում են կատարվածի հետ. իսկ ինչ պետք է անեին:

Հելսինկյան համաձայնագիրն ու “3+3” ձևաչափը

Այն, ինչ այսօր անում են Հայաստանի հետ, դա նույն ֆորմատն է, ուղղակի ռեգիոնալ ձևաչափով: Հայաստանի հաշվին Թուրքիան, Ռուսաստանը (հրավիրված է նաև Իրանը) միմյանց միջև համագործակցության ձևաչափ են ստեղծում և դա արվում է Հայաստանի հաշվին (այս դեպքում Արևմուտքը ճաշկերույթին հրավիրված չէ, չնայած նրան, որ նույնպես մեծ ներդրում ունի արցախյան պատերազմում, սակայն այդ ուղղությամբ շարունակում է ջանքեր գործադրել):

Նպատակն ու տեխնոլագիան նույն է, ուղղակի առանց վերամբարձ արժեքների մասին հիշատակման, ինչպիսին են մարդու իրավունքները և այլն: Իսկ «հատուկ գործողության» հայաստանյան մասնակիցների դերակատարման պահը թողնում եմ ձեր երևակայությանը, նաև ում, երբ, ինչի համար էին պատրաստում այդ գործի համար ու ով ինչ դեր է կատարել:

Հ.Գ. Անկեղծ ասած, կողմերից մեկը պետք է զիջեր և ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում բուծվել էին բազմաթիվ խաղաղասեր-պացիֆիստներ, կառուպցիայի դեմ պայքարի համար Հայրենիք զիջողներ, կոմպրոդորային բուրժուազիա, պետական կոռուպցիոներներ, կրիմինալ խորհրդարանականներ, իշխանությունից փայ ուզող կուսակցություններ, անհայրենիք ընդդիմադիրներ և նմանատիպ այլ երևույթներ: Բնականաբար, “կարծրատիպներից” հրաժարվելու համար հենց Հայաստանում էր պարարտ հող ստեղծվել»: