ԱԺ-ն ընտրել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներին
ՀՀ ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ ընտրեց Լիանա Հակոբյանին, Արծրուն Միրզոյանին և Քրիստինե Մկոյանին:
Իսկ հունիսի 27-ին ԱԺ-ում կքննարկվի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 3 դատավորների ընտրության հարցը:
ԲԴԽ-ն թափուր տեղի համար առաջադրել է Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի և Լիպարիտ Մելիքջանյանի, Արթուր Դավթյանի, Նաիրի Հովսեփյանի, Աղասի Մկոյանը, Լուսինե Ավագյանի, Գեւորգ Գյոզալյանի եւ Վահե Ռաֆայելյանի թեկնածությունները: