Լարս տանող ճանապարհի վերականգնումը կարող է 2-3 օր տեւել
Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհի վնասված հատվածի վերականգնման աշխատանքները կարող են տևել մոտվոր 2-3 օր, այս մասին JNEWS-ին հայտնել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունից:
Հորդառատ անձրևների պատճառով Թերեք գետը դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին՝ վնասելով մինչև 80 մետր ճանապարհ:
Առավոտվանից Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136-րդ կիլոմետրում բոլոր տեսակի տրանսպորտի տեղաշարժն արգելված է։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»- «Վերին Լարս» անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետն է, որն այսօր գործում է։