Ուկրաինայի ժողովուրդը կհաղթահարի բոլոր փորձությունները և իր համար ավելի լավ ապագա կընտրի. Մեդվեդև
Ուկրաինայի ժողովուրդը կհաղթահարի բոլոր փորձությունները և իր համար ավելի լավ ապագա կընտրի, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Arguments and Facts-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին ուկրաինացիները դժվար ժամանակ են ունեցել անկայուն տնտեսության ու պետական հեղաշրջման պատճառով։ «Տնտեսական դժվարություններին գումարվեցին տարբեր նարնջագույն և այլ մայդաններ, պատահական և տարօրինակ կերպարների թռիչքը նախագահական աթոռին և Արևմուտքի մշտական փորձերը՝ ուկրաինացիներից հնազանդ ծառաներ սարքելու», - ասել է Մեդվեդևը:
Մեդվեդևը նշում է, որ Ուկրաինայի ժողովուրդը կհաղթահարի բոլոր փորձությունները, իր համար կընտրի ավելի լավ ապագա, ուժեղ առաջնորդներ, արդար օրենքներ և հաջող տնտեսական մոդել: