NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Թուրքիան դարձյալ խոչընդոտում է «FLYONE Armenia»-ի թռիչքներին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Թեև գործարար Խաչատուր Սուքիասյանը համարվում է հայ-թուրքական հարաբերությունների ամենամեծ ջատագովներից մեկը, նրա բիզնես հարաբերությունները Թուրքիայի իշխանությունների հետ, պարզվում է, այնքան էլ հարթ չեն ընթանում։

Պարբերաբար Թուրքիան, բառիս բուն իմաստով, փակում է «FLYONE Armenia» ընկերության օդերը։ Մայիսին այս երկիրը հրաժարվեց իր օդային տարածքը տրամադրել «FLYONE Armenia»-ին, և մինչև հունիսի 10-ը չեղարկվեցին չվերթները դեպի Փարիզ եւ Լիոն: Ընկերությունն էլ, բնականաբար, լուրջ վնասներ կրեց։

Հիմա էլ Լիբանանի ուղղությունն են փակել: «FLYONE Armenia»-ն մինչեւ հուլիսի 21-ը չեղարկել է դեպի Բեյրութ չվերթները: Ընկերությունը շտապել է հանգստացնել ուղեւորներին՝ հայտարարելով, որ նրանք կարող են փոխել թռիչքի ամսաթիվը, ամբողջությամբ հետ ստանալ գումարները: Հիշեցնենք․ ըստ մամուլում պտտվող տվյալների, «FLYONE ARMENIA» ընկերությունն ԱԺ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի և մոլդովական «Fly One» ավիաընկերության համատեղ բիզնեսն է: 

Սուքիասյանի գրասենյակից, սակայն, հերքում են, որ «FLYONE Armenia»-ն նրա հետ առնչություն ունի։ «Պարոն Սուքիասյանը նույնիսկ բաժնեմաս չունի այդ ընկերության մեջ։ Այն կապ ունի միայն նրա փոքր եղբոր հետ։ Փոքր եղբայրներից մեկի բիզնեսն է։ Ինքն ընդհանրապես փայամաս չունի»,- հայտնեցին գրասենյակից։ Թե ինչու է Թուրքիան պարբերաբար խոչընդոտում Սուքիասյանի բիզնեսը, «FLYONE Armenia»-ից չեն պատասխանում։ 

Ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ կարճ զրույց ունեցանք։ Նա խորհուրդ տվեց բավարարվել տարածված հայտարարությամբ։ «Կարող եմ միայն ավելացնել, որ ավիացիոն գործունեության հետ կապված որեւէ պատճառ չենք տեսնում»։ 

- Մայիսին էլ էին խոչընդոտել ձեզ։ 

- Մենք արդեն վերսկսել ենք չվերթները Փարիզի ու Լիոնի ուղղությամբ։ 

- Սա Թուրքիայի կողմից հատուկ քաղաքականությո՞ւն է։ 

- Ես արդեն ասացի՝ ավիացիոն որեւէ պատճառ չեմ տեսնում overflight-ի հնարավորություն չտալու համար։ 

- Որևէ բացատրություն տրվե՞լ է Թուրքիայի կողմից` այս արգելքի հետ կապված։ 

- Ոչ, այսքանի մեջ կարող եմ սահմանափակվել։ Մեզ թույլտվություն չեն տվել։ Սովորաբար դիմումը տալիս ես, կա՛մ պատասխանում են, կա՛մ չեն պատասխանում։ Մենք պատասխան չենք ստացել։ 

- Սա «FLYONE Armenia»-ի առաջին չվե՞րթն էր Բեյրութ։ 

- Ոչ, մի անգամ արդեն թռել ենք։ 

Ավիացիոն մասնագետ, «Հայկական ավիաուղիների» նախկին տնօրեն Շահեն Պետրոսյանը «Հրապարակի» հետ զրույցում պնդեց, որ Թուրքիան չի կարող քաղաքական պատճառներով խոչընդոտել հայկական ընկերությանը։ Նա հիշեցրեց, որ 1995 թվականին ինքն է ստորագրել պայմանագիրը երկու երկրների ավիացիոն գերատեսչությունների միջեւ։ «Այդ պայմանագիրը կա` դեռ 95 թվականից, եւ ըստ այդ պայմանագրի` իրենք չեն կարող մեր տարանցիկ չվերթներն արգելել։ Դա ICO-ի պահանջներից է»,- ասաց Շահեն Պետրոսյանը։ 

Այդ դեպքում ո՞րն է պատճառը։ «Ես կարծում եմ՝ փաստաթղթային խնդիր կա։ Սրանք առաջին չվերթներն են, երեւի թերի են եղել փաստաթղթերը»։ Այսինքն՝ քաղաքական ենթատեքստը, միտումը բացառո՞ւմ եք։ «Այո։ Նման բան չի կարող լինել, քաղաքական ենթատեքստը բացառում եմ։ Թուրքիան նման դեպքերում ոչինչ չի կարող անել»։ Շահեն Պետրոսյանին հարցրինք, թե արդյոք Թուրքիան կարո՞ղ է չասել պատճառը, չբացատրել։ «Այո, նրանք կարող են չբացատրել, քանի որ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ»,- ասաց Պետրոսյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։