Գերիների ծնողները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում ՌԴ Գյումրու հյուպատոսարանի առաջ
Գերիների ծնողները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում Գյումրիում Ռուսաստանի Գլխավոր հյուպատոսարանի առաջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքացիական ակտիվիստ Կարապետ Պողոսյանը, ով նաև լուսանկար է հրապարակել: Նա նաև նշել է, որ «կապիտուլյանտի հայտարարություններն են»:
«Բոլորը գիտեն, որ սա սրիկա է, գերիների ծնողները, աշխարհի տիրակալները, առաջադեմ և դավաճան հայերը, բոլորը գիտեն սրա ստախոս ու մանիպուլատիվ տեսակը, բայց միևնույն է, սա կարողանում է բոլորին իր օրակարգը թելադրել»,-գրել է Պողոսյանը։