Միշտ հիշեք՝ Նիկոլը գործիք է, այդ թվում՝ ներքին որոշ խաղացողների ձեռքում․ քաղաքագետ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մի բան էլ։ Չփորձեք ժողովրդին մեղադրել: Խնդիրը ժողովուրդը չի լուծում, խնդիրը լուծում են էլիտաները: Իսկ եթե խնդիրը էլիտաները չեն կարողանում կամ չեն ցանկանում լուծել, ուրեմն խնդիրը ավելի խորն է:
Վաղը Հայաստան ունենալու համար այնպիսի էլիտաներ են պետք, ովքեր պատասխանատվություն կարող են վերցնել իրենց վրա ու լավ գիտեն, որ «միայն պետության փրկության բարձրագույն նպատակն է արդարացնում բոլոր հնարավոր միջոցները»:
Էլիտաների թարմացումը ու փոփոխությունը կենսական է, սակայն մինչ այդ պետք է հրապարակային քաղաքական գնահատական տրվի 2018-ի իշխանահանձնման ու դրան նախորդած/հաջորդած որոշ գործընթացների:
Միշտ հիշեք՝ Նիկոլը գործիք է, այդ թվում՝ ներքին որոշ խաղացողների ձեռքում:
Էսքանը»։