Իհարկե ծիրանը լուրջ թեմա է, մեր հայրենակիցները ֆինանսական մեծ վնասներ են կրում, բայց երանի նույն ջանասիրությամբ քննարկեիք Արցախի հարց. Վահե Դոխոյան
«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախը չկա, չկա նույնիսկ այն հատվածը որը հաջողվել էր պահել Արցախ, Անի, Արդահան, Կարս...
Իհարկե ծիրանը լուրջ թեմա է, մեր հայրենակիցները ֆինանսական մեծ վնասներ են կրում, ԲԱՅՑ երանի նույն ջանասիրությամբ քննարկեիք Արցախի հարցը, երանի ավել ցավ ապրեիք քան Լարսում կործանվող ծիրանի համար»։