Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկվել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը հանձնաժողովի` հունիսի 28-ի արտահերթ նիստում քննարկվել է հատուկ ընթացակարգով: Ներկայացնելով թեկնածուի կենսագրական, մասնագիտական եւ աշխատանքային գործունեության վերաբերյալ հակիրճ տեղեկատվությունը` Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Աննա Վարդապետյանը համալրել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երիտասարդ դասախոսների կազմը` դառնալով առաջատարներից մեկը: Հանձնաժողովի նախագահի բնութագրմամբ` թեկնածուն մշտապես աչքի է ընկել չափազանց բարձր պատասխանատվության զգացումով, ցուցաբերել է ծայրահեղ սկզբունքային, արժեքային դիրքորոշումներ` կապված իրավունքի գերակայության, երկրում օրինականության հաստատման և արդարադատության հեղինակության բարձրացման հետ:

«Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազի պաշտոնում հնարավորություն կունենա իրագործել դատախազական համակարգի կայացման, զարգացման եւ հետագա գործունեության բարելավմանն ուղղված կարևոր բարեփոխումները»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրել է այն սկզբունքային փոփոխությունները, որոնք ակնկալում է տեսնել դատախազության համակարգում իր ծառայության ընթացքում եւ արդյունքում: «Ժողովրդավարությունն առանց օրենքի գերակայության ուղղակի գոյություն չունի: Կայացած դատախազական համակարգն օրենքի գերակայության ու, հետեւաբար, նաեւ ժողովրդավարության կայացման երաշխիքն է»,- ասել է Աննա Վարդապետյանը:

Անդրադառնալով Հայաստանում դատաիրավական համակարգում իրականացվող փոփոխություններին` թեկնածուն նշել է, որ այս գործընթացում լուրջ դերակատարություն ունի դատախազությունը: Նրա նպատակներից է` ներդնել իր գիտելիքներն օրենքի գերակայության ավելի բարձր նշաձողի սահմանմանը` նպաստելով Հայաստանում ժողովրդավարության կայացմանը:

Պատասխանելով հանձնաժողովականների հարցերին` Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ մասնակցում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին, ուսումնասիրություններ է իրականացնում եւ առաջիկայում դատախազության բարեփոխումների վերաբերյալ կներկայացնի իր տեսլականը:

«Դատախազը պետք է դիտարկվի ոչ թե որպես մեղադրող, այլ` արդարադատություն վերականգնող, պահանջող: Սա պետք է լինի այն պատգամը, որով պետք է առաջնորդվեք»,- ելույթում նշել է Վլադիմիր Վարդանյանը:

Փաստաբանական պալատի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանի խոսքով` ցանկացած իրավական պետությունում գլխավոր դատախազի պաշտոնում նոր թեկնածուի նշանակումն իրավաքաղաքական լուրջ իրադարձություն է եւ կանխորոշում է իրավական կյանքի զարգացման օրինաչափություններն ու ուղենիշերը: «ԱԺ-ն ընտրելու է գլխավոր դատախազ բարդ քաղաքական իրավիճակում, մեր պետության ներքին անվտանգությանը նետված մարտահրավերների պայմաններում: Ըստ այդմ` գլխավոր դատախազի մասնագիտական գործունեությունից ակնկալիքները չափազանց շատ են, իսկ քրեական արդարադատության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը` անբնական ծանր: Դատախազության դերն ու նշանակությունն իրավապահ համակարգում բացառիկ է»,- նշել է Հովհաննես Քոչարյանը:

Եզրափակիչ ելույթում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դրական գնահատականների համար, հավաստիացրել, որ աշխատելու է ուժերի գերլարումով: Միաձայն քվեարկությամբ հանձնաժողովը որոշել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը: