Խորհրդարանն ընտրել է Վճռաբեկ դատարանի երեք նոր դատավոր
Հունիսի 28-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացվել են Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավորների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։
Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերը քննող պալատի դատավորներ են ընտրվել Լիպարիտ Մելիքջանյանը (68), Գևորգ Գյոզալյանը (68) և Արթուր Դավթյանը (68)։
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը նիստերին և գաղտնի քվեարկությանը չի մասնակցել։