ՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ նկարահանվել է VR պարային ներկայացում

«SUMMEET» ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնի շրջանակում իրականացվել է բացառիկ նախագիծ․ առաջին անգամ Հայաստանում նկարահանվել է VR պարային ներկայացում։ «VIVUS» պարային ինստալացիան հասանելի է բոլոր ցանկացողներին։

Նախագիծն իրականացնելու նպատակով Հայաստան էր ժամանել հայտնի պարուսույց, Պինա Բաուշի հանրահայտ Tanztheater Wuppertal պարային թատրոնի նախկին արտիստ, Phabien Prioville Dance Company ընկերության հիմնադիր Ֆաբիան Պրիովիլը։

Արդեն երկար տարիներ Ֆաբիանը զբաղվում է ժամանակակից պարի ու նորագույն տեխնոլոգիաների համադրմամբ՝ օգտագործելով վիրտուալ իրականությունն ու տեխնիկական զանազան այլ հնարքներ, սակայն մշտապես դառնալով մարդկային էությանն ու հուզական աշխարհին։ Նա 25-ից ավելի VR ֆիլմ է նկարահանել աշխարհի յոթ երկրներում։ Հայաստանը ութերորդն է։

«Գաղափարը մշտապես նույնն է․ ստեղծել պարային VR ֆիլմ անսովոր վայրերում։ Իմաստը նրանում է, որ երբ հանդիսատեսը դնում է VR ակնոցը, նա չի տեղափոխվում այլ վայր, կամ չի հայտնվում համակարգչային գրաֆիկայում, ինչպես սովորաբար անում են VR կիրառելիս։ Հանդիսատեսը մնում է նույն վայրում, ու սկզբում թվում է, թե ոչինչ էլ չի փոխվել։ Իսկ հետո հայտնվում են պարողները», - մանրամասնում է Ֆաբիանը։

Չնայած գաղափարը միշտ նույնն է, ամեն նոր երկրում Ֆաբիանը նոր ֆիլմ է նկարում՝ այլ վայրում, այլ երաժշտությամբ, այլ տեղի, կատարողների մասնակցությամբ։ «VIVUS» նախագծում Հայաստանը ներկայացնում են Balmanukyan Dance Project ընկերության կատարողները։

Պրիովիլի ֆիլմերում տարածությունը դեկորացիա չէ, այն միասնական է պարի հետ։ Հայաստանյան VR-ինստալացիան նկարահանվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում, ուր ներկայացված է Արտաշես Հովսեփյանը համանուն որմնաքանդակը, որ Հակոբ Կոջոյանի գրաֆիկական աշխատանքների քանդակային տարբերակն է։ «Հարթաքանդակը շարժման իմ ներշնչանքն էր․ պարողներին խնդրեցի մի դիրք ընտրել քանդակի ֆիգուրներից, ու հետո մենք սկսեցինք պարել», - պատմում է պարուսույցը։

«Արվեստագետն իր ժամանակի արտացոլանքն է, - Նինա Սիմոնի խոսքերով է իր խոսքն ամփոփում Ֆաբիան Պրիովիլը։ - Մենք՝ որպես ժամանակակից արտիստներ, պետք է արձանագրենք այն, ինչ կատարվում է մեր հասարակությունում։ Իսկ ի՞նչ է կատարվում այսօր․ տեխնոլոգիաներն ավելի ու ավելի «մարդկային» են դառնում, կամ էլ մենք ենք դառնում ավելի ու ավելի «տեխնոլոգիական»։ Տեխնոլոգիաները հետաքրքիր են, որովհետև դրանք փոխում են մեզ, մեր հասարակությունը, մեր ընկալումը՝ մարդկանց, արվեստի, երաժշտության ու նույնիսկ մարդկային հարաբերությունների»։