Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Հայաստանը շրջապատող տարածաշրջանը՝ ըստ «Հենակետ»-ի

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել ու հրապարակել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր իրադարձությունները՝ հակիրճ։

«Չինաստան

• Ֆրանսիայում ՉԺՀ դեսպան Լու Շայը հայտարարել է ռազմական ճանապարհով Թայվանի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ Չինաստանը չի դիտարկում կղզին որպես ինքնուրույն տարածք։
• Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ իր երկիրը կողջուներ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի ռազմական համագործակցության ընդլայնումը ՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՉԺՀ-ի աճող ազդեցությանը դիմակայելու համար:
• Չինաստանը մտադիր չէ լայնածավալ ռազմական գործողություն իրականացնել Թայվանում, եթե ռազմական գործողություններ սկսվեն, ապա հիմնական շեշտադրումը կկատարվի կետային հարվածների վրա, որոնք կարող են բնակչությանը զրկել դիմադրությունից: Այս մասին գրում է Ճապոնական «Shukan Gendai պարբերականը։
• Չինաստանը բողոքի նոտա է հայտնել Թայվանական նեղուցի վրա ամերիկյան պարեկային հականավային ինքնաթիռի թռիչքի կապակցությամբ: Պեկինը Վաշինգթոնին մեղադրել է տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարման մեջ։ ԱՄՆ-ի հրամանատարությունը հայտարարել էր, որ «Միացյալ Նահանգները կշարունակի թռչել, նավարկել ծովով և գործել ամենուր, որտեղ դա թույլատրված է միջազգային իրավունքով, այդ թվում՝ Թայվանական նեղուցի սահմաններում»։ Ի պատասխան՝ Չինաստանի բանակում հայտարարվել էր արևելյան ուղղությամբ օդային և ցամաքային ուժերի զորահավաքի մասին։
• Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Ճապոնիան ստեղծել են միություն, որն ուղղված է Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանին հակազդելուն:

Թուրքիա

• Բրյուսելում ավարտվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը նշել է, որ Թուրքիայի կողմից բարձրացված անվտանգության հարցերի քննարկումը կշարունակվի, և Մադրիդի գագաթնաժողովը վերջնաժամկետ չէ:
• Թուրքիայի հյուսիսում գտնվող Գյումյուշխան քաղաքում ռուսական հետախուզական «Օռլան-10» ԱԹՍ է ընկել։ Այլ մանրամասներ չի նշվում։
• Թուրքիայի տարածքից Բուլղարիայի և Ռումինիայի տարածքով ավտոբուս է ուղևորվել Ուկրաինա։ Այն դուրս է եկել Չորլուից, որտեղ գտնվում է Bayraktar անօդաչուների համանուն փորձարկման օդանավակայանը։ Այդ ավտոբուսով տուն են մեկնել մի խումբ ուկրաինացի զինծառայողներ, որոնք տվյալ ԱԹՍ-ների կիրառման վերապատրաստում են անցել:
• Շուտով Մերձավոր Արևելքում ջրային պատերազմ կսկսվի, որի պատճառը Էրդողանի կողմից Իրանի կենսական կարևոր ջրաճահճային տարածքների և գետերի երաշտի ստեղծումն է լինելու։
• Փորձարկումների ժամանակ թուրքական Bayraktar AKINCI բազմանպատակային անօդաչուն ռեկորդային բարձրության է հասել՝ 13 716 մետր։
• Թուրքիայի ՌՕՈւ-ն հրետակոծել է քրդական զինված կազմավորումների դիրքերը Թել Ռիֆյատից հարավ-արևելք գտնվող Հորբոլ շրջանում: Բացի այդ, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցվել Թել Քարահ, Մաարեթ Ում Խոշ և Շավարղա Ալ Ուրզ բնակավայրերի շրջանների ուղղությամբ:
• Թուրքական ռազմական պատվիրակությունն ընթացիկ շաբաթվա մեջ կայցելի Մոսկվա՝ քննարկելու ուկրաինական հացահատիկի տարանցման համար տրամադրվող միջանցքի հարցերը։ Եկող շաբաթ սպասվում է Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի միջև հնարավոր քառակողմ հանդիպում՝ համաձայնագրի մշակման համար։
• Թուրքական բանակը բետոնե պատ է կառուցում Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Թիլյալին և Մարեա քաղաքների միջև գտնվող ճանապարհին, որպեսզի թույլ չտա քրդական զինված կազմավորումների ներթափանցումը Թել Ռիֆիաթի կողմից:
• Թուրքիայում միանգամից մի քանի քաղաքների շրջանում, մասնավորապես՝ Թեքիրդաղ, Բուրսա, Դիարբեքիր, Մարդին, Գազիանթեփ, Չանաքքալե և Օսմանիա շրջաններում տասնյակ հեկտարներով ցորենի դաշտեր են այրվել։ Պարենային անվտանգության տեսանկյունից հետաքրքրական է այս փաստը նաև Ուկրաինայից հացահատիկի տարանցման ճգնաժամի ֆոնին, և սպասվում է թուրքական առևտրային նավերի կողմից ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման Անկարայի փորձերի ուժեղացում։
• Թուրքական «Baykar» ընկերությունը, հայտնում է, որ կրաուդֆանդինգային արշավի շրջանակներում Ուկրաինայում հավաքագրված մոտ 20 մլն դոլար իրեն հարկավոր չէ, ընկերությունը Կիևին անվճար կփոխանցի Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքեր։

Իրան

• Թուրքիայի իշխանությունները հայտնել են 10 մարդու ձերբակալության մասին, որոնք իրանական հետախուզության հրամանով իբր ծրագրել են Ստամբուլի հյուրանոցներից մեկից առևանգել Իսրայելի նախկին դեսպանին և նրա կնոջը, ինչպես նաև հրազենի կիրառմամբ հարձակումներ են նախապատրաստել Իսրայելի զբոսաշրջիկների նկատմամբ։
• ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն նշել է, որ իրանցիներին, հնարավոր է, հաջողվի փակել Օրմուզի նեղուցը, և էներգակիրների գները կարող են ավելի բարձրանալ:
• CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ կառավարության իրազեկ աղբյուրները, հաղորդում է, որ եթե միջուկային գործարքին վերադառնալու շուրջ բանակցությունները ձախողվեն, Բայդենի վարչակազմը կշարունակի տնտեսական ճնշումը Իրանի վրա։
• Իրանում մահափորձ է կատարվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայության ղեկավար Հոսեյն Թայեբի դեմ, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց։ Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում մահափորձերի զոհ են դարձել ԻՀՊԿ հետախուզության առնվազն երկու սպա: Թեհրանում կարծում են, որ հարձակումների հետևում կանգնած է Իսրայելը։
• Իրանից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը հասցվել Է Աֆղանստանի հզոր երկրաշարժից տուժած նահանգների բնակիչներին: Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերումից հետո Թեհրանը հետևողականորեն մեծացնում է իր ազդեցությունը «Թալիբանի» վրա:
• Հունաստանն ազատ է արձակել իրանական նավթով ռուսական տանկերը, որը նա գրավել էր երկու ամիս առաջ ԱՄՆ-ի պահանջով:
• Իրանի Պն-ն հայտնել է, որ «Զոլջան» անվանումը ստացած դեպի տիեզերք կրող-տեղափոխող հրթիռի հաջող արձակումն իրականացվել է գիտական նպատակներով:
• «Wall Street Journal»-ի տեղեկություններով, մարտ ամսին ԱՄՆ-ը գաղտնի հանդիպում է կազմակերպել Եգիպտոսում իսրայելցի և արաբ բարձրաստիճան զինվորականների հետ, որպեսզի քննարկեն, թե ինչպես պետք է համակարգեն իրենց գործողությունները Իրանի հրթիռային և անօդաչու ներուժին հակազդելու համար:

Իրաք

• Քրդստանի աշխատավորական կուսակցության ուժերը Իրաքի հյուսիսում հարձակվել են Թուրքիայի ԶՈՒ դիրքերից մեկի վրա։
• Թուրքիայի զինված ուժերը Սիրիայում չեզոքացրել են ՔԲԿ հինգ զինյալների եւ Իրաքում ՔԲԿ-ի երկու ահաբեկիչների: Հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
• Իրաքի ԶՈւ շտաբի պետն ու ՆԱՏՕ-ի առաքելության հրամանատարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ «Այս (միջնաժամկետ) հուշագիրն ուղղված է երկու կողմերի միջև համագործակցության հավերժացմանը և նրա հովանու ներքո գտնվող երկրների հետ համագործակցության հաստատմանը, որպեսզի ռազմական հաստատությունը վերազինվի առաջադեմ տեխնոլոգիաներով, որոնք բարձրացնում են բանակի հնարավորությունները և մարտական պատրաստականությունը բոլոր մակարդակներում»,- նշվում է հայտարարության մեջ։

Սիրիա

• Սիրիական բանակի ստորաբաժանումները հարվածել են «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի զինյալների դիրքերին Հալեպի արևմուտքում գտնվող Քաֆր Տաալ նահանգում, ինչպես նաև ականանետերից գնդակոծել են ահաբեկիչների դիրքերը Իդլիբ նահանգի հյուսիսում գտնվող Մաարեթ Ան-Նաասան քաղաքի մերձակայքում: Սիրիայի հյուսիսում թուրքական գործողության ակտիվ փուլը դեռ չի սկսվել։
• Թուրքական բանակը հրետակոծել է Իբն, Ազ Զիյարա, Ակիբա գյուղերի և Թել Ռիֆյաթից արևմուտք ընկած շրջանում գտնվող քրդական զինված կազմավորումների դիրքերը: Կառավարական զորքերի ստորաբաժանումները ականանետային կրակ են բացել Հալեպից արևմուտք գտնվող Քաֆր Ամմա գյուղում գրոհայինների դիրքերի վրա:
• Չնայած Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության նախապատրաստմանը, տարածաշրջանում շարունակվում է ռուսական ռազմական ոստիկանության զինծառայողների հետ համատեղ պարեկային գործողությունների իրականացումը:

Իսրայել

• Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է. «Ես գիտեի, որ այս պաշտոնում ստիպված պետք է բարձր գին վճարեի, բայց ես չէի կարող պատկերացնել, որ մարտական փամփուշտով ծրար կստանա իմ որդին: Ամենից շատ ինձ անհանգստացնում է այն, որ մենք կկորցնենք Իսրայելը։ Մենք նման վտանգի մեջ ենք։ Իսրայելի հասարակությունը գտնվում է ճգնաժամային վիճակում, ինչը շատ նման է քաղաքացիական պատերազմի։
• Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արեւմտյան ափին անցնող մեքենաների վրա քարեր նետող պաղեստինցիների վրա կրակ են բացել, որի արդյունքում զոհվել է պաղեստինցի մի դեռահաս։
• Իսրայելական ՌՕՈւ-ն նախատեսում է մինչև 2025 թ.-ը թարմացնել ծանր տրանսպորտային ուղղաթիռների պարկը։ Իսրայելցի պաշտոնյաները փորձել են արագացնել նոր սերնդի Ch-53K King Stallions նոր սերնդի Sikorsky-Lockheed Martin ուղղաթիռների մատակարարումն Իսրայելի ՌՕՈւ-ին: Սակայն արտադրողը հայտարարում է, որ ներկայումս առաջին King Stallions-ը Իսրայել չի ժամանելու մինչեւ 2026 թվականը:
• Իսրայելը Եգիպտոսի միջնորդությամբ կշարունակի իր գերիներին վերադարձնելու ջանքերը, որոնք պահվում են «Համասի» կողմից:

Աֆղանստան

• Թալիբները Պակտիա նահանգում ԱԹՍ-ի ին թիրախավորել, որն ըստ տեղեկատվության Պակիստանին է պատկանում և «Թալիբանի» գրոհայիններին հարված է հասցրել Գարդեզ քաղաքում «Մանսուրի» 203-րդ բանակային կորպուսից Դանդ-Օ-Պատան շրջանում պակիստանցի սահմանապահների հետ ինչ-որ վիճաբանությունից հետո:

ՆԱՏՕ

• ՆԱՏՕ-ն չի կարող հաղթահարել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ Մադրիդի գագաթաժողովի նախաշեմին դաշինքին անդամակցելու հետ կապված խնդիրները։ Բրյուսելում կայացած եռակողմ բանակցություններում առաջընթաց չի գրանցվել։
• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արագ անդամակցությունը դաշինքին: Ընդ որում, ԱՄՆ Պետդեպարտամենտը «պլանավորում է» մինչեւ հունիսի 29-30-ը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կարգավորել Թուրքիայի պահանջները Շվեդիայի եւ Ֆինլանդիայի առնչությամբ:
• Ամերիկացի զինվորականները Գերմանիայում «Combined Resolve» զորավարժությունների ընթացքում փորձարկել են «Project Origin» ընկերության հետեւակային աջակցության ռոբոտացված համալիրները:
• Հունիսի 28-30-ը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նախատեսվում է ընդունել դաշինքի նորացված ռազմավարական հայեցակարգը: Փաստաթուղթն առաջին անգամ կներառի դաշնակից երկրների «ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության» պաշտպանությունը՝ որպես հիմնական առաքելություն:
• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը արագ արձագանքման ուժերի թվաքանակը կավելացնի մինչև, ավելի քան, 300 հազար մարդ, ինչը գրեթե 10 անգամ ավելի է ընթացիկ թվից:
• Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում նախատեսում է փաստաթղթերով ապացուցել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կեղծավորությունը ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Հելսինկիում արդեն հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը չի աշխատում։

ՀԱՊԿ

• ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մասնակցել է «Ազգային անվտանգություն. Բելառուս-2022» անվտանգության և ռազմարդյունաբերության առաջին միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։
• Տաջիկստանում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների եւ կազմակերպության միացյալ շտաբի ներկայացուցիչները քննարկել են Կենտրոնասիական տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերի «Ռուբեժ-2022» զորավարժության անցկացումը։
• Մինսկում կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ծածկագրային ծառայությունների կենտրոնական մարմինների պետերի աշխատանքային հանդիպումը»։