Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ քաղաքականությունը Սիրիայում, հայտնում է Anadolu-ն։
«Եթե Թուրքիան և ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ են, ապա ինչպե՞ս է զենք մատակարարվում Քրդստանի բանվորական կուսակցությանը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ ճեպազրույցում։