Ուկրաինական կողմը կարող է դադարեցնել ամեն ինչ մինչև օրվա վերջ. Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, ով ասել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանի հետ պատերազմը կավարտվի մինչև ձմեռ, եթե Արևմուտքը մեծացնի զենքի մատակարարումները։
«Ուկրաինական կողմը կարող է դադարեցնել ամեն ինչ մինչև օրվա վերջ»,- ասել է նա։ Կրեմլի խոսնակի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է Զելենսկու հրամանը Ուկրաինայի զինված ուժերին և ազգայնական խմբավորումներին՝ վայր դնել զենքերը, ինչպես նաև անհրաժեշտ է կատարել Ռուսաստանի առաջ քաշած պայմանները։
«Եվ ամեն ինչ կարող է ավարտվել մինչև օրվա վերջ»,- ընդգծեց նա։ «Մնացած ամեն ինչ ուկրաինական պետության ղեկավարի հորինվածքն է».
Պեսկովն ասել է, որ ռուսական կողմն առաջնորդվում է Պուտինի այն խոսքերով, որ «գործողությունն ընթանում է ըստ պլանի և կհասնի իր նպատակներին»։ Պատասխանելով հարցին, թե Մոսկվան ունի՞ «հատուկ օպերացիան» ավարտելու ժամկետներ, Պեսկովը պատասխանել է, որ նման ժամկետներ չկան։