Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել
Գերությունից ազատվել է 17 ուկրաինացի: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմագերիների համակարգող շտաբից։
«16 զինվոր և մեկ քաղաքացիական անձ վերադառնում են տուն։ Ազատ արձակվածներից հինգը ծանր վնասվածքներ են ստացել և շտապ բուժում են պահանջում։ Փոխանակումը տեղի է ունեցել 17 15-ի դիմաց բանաձեւով»,- ասվում է հաղորդագրության մեջ։