ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ․ վաղը կգործարկվեն Ուջանի և Կոշի շչակները
Հունիսի 30-ին՝ ժամը 13:00-ին, Արագածոտնի մարզի Ուջան բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
***
Հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Խնդրում ենք չանհանգստանալ: