Թուրքիան որոշել է աջակցել Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի գրասենյակը հայտնել է, որ Թուրքիան այս շաբաթ Մադրիդում կայացած գագաթնաժողովի ժամանակ որոշել է աջակցել Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Reuters-ի փոխանցմամբ՝ Մադրիդում կայացած բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարություն են ստորագրել։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի մասնակցությամբ բանակցություններից անմիջապես հետո։ Թուրքական կողմից փաստաթուղթը ստորագրել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ավելի վաղ Թուրքիան վետո էր դրել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու վրա։ Անկարան այս երկրներին մեղադրել է քուրդ ահաբեկիչներին աջակցելու մեջ։