Բայդենն ու Էրդողանը կհանդիպեն
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենը և Ռեջեբ Թայիփ Էրդողանը երկկողմ հանդիպում կանցկացնեն Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու դաշինքի համատեղ պաշտպանության և անվտանգության հարցերը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների մի շարք կարևոր հարցեր»,- ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված հաղորդագրության մեջ: