ՆԱՏՕ-ում Վլադիմիր Զելենսկիին ասել են, որ Ուկրաինայում պատերազմը պետք է լուծվի միայն ռազմական ճանապարհով
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կառույցը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է լուծվի միայն ռազմական ճանապարհով և դաշինքը կշարունակի օգնել Կիևին այդ հարցում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն՝ ժամանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
«Մենք հնարավորություն ունեինք զրուցելու նախագահ Զելենսկու հետ: Շատ կարևոր է շարունակել խոսել նրա հետ՝ ընդգծելով, որ պատերազմը կարելի է հաղթել միայն մարտի դաշտում, և մենք պետք է շարունակենք աջակցել նախագահ Զելենսկիին և Ուկրաինայի ժողովրդին, որպեսզի նրանք հաղթեն մարտի դաշտում»,- ասել է նա: