24 տարեկան փոխտնօրենին հայտնաբերել են կախված
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Մխչյան գյուղում ուշագրավ դեպք է եղել: Ըստ բնակիչների՝ «Նորակ» ՍՊԸ-ի փոխտնօրենը հունիսի 27-ի գիշերն ինքնասպանություն է գործել նշված ՍՊԸ-ի զոդման արտադրամասում՝ ամբարձիչից մետաղյա լարով կախվելով:
Թե ինչ է արտադրամասի փոխտնօրենի նման քայլի պատճառը, մեզ առայժմ ճշտել չհաջողվեց:
Հավելենք նաև, որ ինքնասպանություն գործած երիտասարդը 24 տարեկան էր: Բնակիչները զարմացած են տղայի այդ արարքից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում