Պուտինն այժմ ավելի շատ ՆԱՏՕ-ի ներկայություն կտեսնի Ռուսաստանի արևմտյան սահմաններին. Բորիս Ջոնսոն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ ավելի շատ ՆԱՏՕ-ի ներկայություն կտեսնի Ռուսաստանի արևմտյան սահմաններին, Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Նրա խոսքով, Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի սկսվելուց հետո Պուտինը հույս ուներ նվազեցնել ՆԱՏՕ-ի ներկայությունը արեւմտյան սահմաններին, սակայն հակառակը տեղի ունեցավ։
«Այսուհետ Պուտինը կտեսնի ավելի շատ ՆԱՏՕ-ի ներկայություն»,- վարչապետի խոսքերն է մեջբերում Anadolu-ն: