Անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի պարտությանը Ուկրաինայում. Լիզ Թրաս
Անհրաժեշտ է հասնել Ռուսաստանի պարտությանը Ուկրաինայում՝ հանուն եվրոպական անվտանգության, ազատության և ժողովրդավարության, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Մադրիդում ՆԱՏՕ-ի ֆորումում։
Նրա խոսքով, միայն Ուկրաինայում Ռուսաստանի պարտությունը կարող է հանգեցնել երկարաժամկետ խաղաղության Եվրոպայում։ «Մենք պարտավոր ենք հասնել Ռուսաստանի պարտությանը Ուկրաինայում։
Մենք պետք է դա անենք հանուն եվրոպական անվտանգության, ազատության և ժողովրդավարության։ Սա միակ ճանապարհն է Եվրոպայում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար»,- ՏԱՍՍ-ը մեջբերում է Թրասի խոսքերը։