Հրդեհ` Գեղադիր գյուղում
Հունիսի 29-ին, ժամը 12։52-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից և Գառնիի հենակետից երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։00-ին, մարվել՝ 14։43-ին։