Նիգերիայում շվեյցարացի դիվանագետի կինը վարակվել է էբոլայովԹանկարժեք F-16-ների փոխարեն. Էստոնիան փնտրում է ավելի մատչելի ինքնաթիռներ դրոնների դեմ պայքարի համարԻսրայելը և Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության ֆոնին համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրելՋրհեղեղներ Արգենտինայում․ զոհվել է երկու մարդ, հազարավորները լքել են իրենց տներըԱրագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաներըՊուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. ՊեսկովՏիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ դարձավ. Սլովանը մարտական ոչ-ոքի խաղացՎթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր էԻրանը արտերկրում մահափորձեր է նախապատրաստում ամերիկացի դիվանագետների դեմ. AxiosԹրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբան
Քաղաքականություն

Վարդենիս-Քարվաճառ հատվածում գործող բիզնեսներին Կառավարությունը միայնակ է թողել․ Թագուհի Թովմասյան

Վարդենիս-Քարվաճառ հատվածում գործող բիզնեսներին Կառավարությունը միայնակ է թողել․ Քարվաճառի հանձնումից մոտ 1,5 տարի է անցել, իսկ քաղաքացիների ահազանգերին լուծում չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:

«Դեռ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ առանց փամփուշտի Քարվաճառի հանձնումից շատ չանցած՝ նախանշվեցին Վարդենիս-Քարվաճառ հատվածում գտնվող օբյեկտների (հյուրանոցներ, հյուրատներ, սննդի կետեր, բենզալցակայաններ, գազալցակայաններ, խանութներ և այլն) առաջիկա ֆինանսական լրջագույն խնդիրները։ Նախկինում Վարդենիս-Քարվաճառ գործող ցամաքային կապի պայմաններում նշված օբյեկտներն ուղղակիորեն կրում էին այս ռազմավարական երթուղու դրական ներգործությունը․ Հայաստանը ցամաքային այս ճանապարհով կապվում էր Արցախին, ուստի զարգանում էր բիզնեսը, մարդկանց կենսամակարդակն էր բարելավվում ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Քարվաճառը հանձնվեց, և չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, առ այսօր Արցախը շարունակում է մնալ շրջափակված, քանզի Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը փակ է, և տեղի մեր քաղաքացիներն իրենց կամքից անկախ ծանրագույն ֆինանսական խնդիրների առաջ են հայտնվել։

Դեռ 2020թ․ նոյեմբերին հրատապ նամակ ուղարկեցի ՀՀ վարչապետին՝ առաջարկելով քննարկել նշված խմբի մեր հայրենակիցներին որևէ տարբերակով օժանդակելու հարցը։ Մարդիկ չէին կարողանում վարկերի ամսական գումարները մարել, ընտանիքի ամենաանհրաժեշտ կարիքները հոգալ։

Կառավարությունը մոտ 100 օր լռեց։ Վերջապես 2021թ․ գարնանը ստացա պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, համաձայն որի նախնական գնահատականով՝ ուսումնասիրության արդյունքների հիման վրա Վարդենիս-Քարվաճառ հատվածում գործող տնտեսվարող սուբյեկտների շրջանառությունը կրճատվել է 80 տոկոսով։ Միաժամանակ նախարարությունից հայտնեցին, որ աջակցության գործիքակազմի ձևավորման վերաբերյալ առաջարկ հնարավոր կլինի ներկայացնել միայն ամբողջ ծավալով ուսումնասիրության և գնահատման արդյունքում։

Թերևս կարելի է ենթադրել, որ նախարարությունը ավելի, քան 1 տարի է՝ քննարկում է այս հարցը, քանի որ կրկին ստանում եմ ահազանգեր մեր շահագրգիռ քաղաքացիներից, որ Քարվաճառը հանձնեցին, լրջագույն ֆինանսական խնդիրներ առաջացրին իրենց համար և միաժամանակ իրենց միայնակ թողեցին այդ ծանր վիճակում։

Տեսնելով, որ քաղաքացիների բարձրացրած խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն իրականացվում, Ազգային ժողովի նիստի ժամանակ՝ 2021թ․ մայիսին, համապատասխան հարց ուղղեցի ՀՀ վարչապետի թեկնածու Ն․ Փաշինյանին՝ շեշտադրելով, որ այդ օբյեկտների մի մասը վարկային միջոցներով է ձեռք բերվել, և մարդիկ այս վիճակում երկար մնալ չեն կարող։ Ն․ Փաշինյանը հայտնեց, որ սկսել են ծրագիր, որը վերաբերում է Սևանա լճի շուրջ ճանապարհային օղակի վերականգնմանը և, իր հիշելով, այդ աշխատանքը 2021-ին կավարտվի։ Միաժամանակ Ն․ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ զբոսաշրջային հոսքեր կլինեն այդտեղ, և շրջանառությունները ոչ միայն կվերականգնվեն, այլև կավելանան։

Քաղաքացիները Ն․ Փաշինյանի համոզմունքը լսեցին, և չնայած թերահավատ էին՝ ընդունեցին ի գիտություն, բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, դրանք մնացին զուտ համոզմունքներ։ Իսկ իրականության մեջ մեր այս հայրենակիցները բավականին ծանր վիճակում են արդեն շուրջ 1,5 տարի։

Ի տարբերության ՀՀ կառավարության՝ բանկերը մեր քաղաքացիների կողքին կանգնեցին և շատ դեպքերում բավարարեցին նրանց աջակցելու իմ մի շարք խնդրանքները։ Եղան որոշ ժամանակավոր լուծումներ, բայց պետք է ընդունել, որ մասնավոր սեկտորը միայնակ ի վիճակի չէ մշտապես իր վրա կրել Քարվաճառի հանձնման հետևանքով առաջացած այս ծանր բեռը»,-գրել է Թովմասյանը:

Պետական մակարդակով գործուն քայլերի անհրաժեշտություն կա։ Հերթական գրությունն եմ պատրաստում ՀՀ վարչապետին։

Հիշե՛ք, Վարդենիսը թուրքից 2-3 կմ հեռավորության վրա է հայտնվել, պետք է օժանդակել այդ ծանր վիճակում բիզնես իրականացնող մեր հայրենակիցներին։ Հետևողական եմ լինելու։

Ստորև ներկայացնում եմ 2021թ․ մայիսին Ն․ Փաշինյանի հետ հարցուպատասխանը։

Հ․Գ․ նշված փաստաթղթերը չեմ կցում, քանի որ դրանք մի մեծ տրցակ են, իսկ լուծումը, ցավոք, բացակայում է։