Վուդի Ալենը ռեժիսորական կարիերան ավարտելու մասին ակնարկ է արել
Ամերիկացի դերասան Վուդի Ալենը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Ինչպես գրում է Deadline-ը, 86-ամյա ռեժիսորը պատմել է ամռան վերջին կամ աշնան սկզբին Փարիզում սկսվելիք նոր ֆիլմի նկարահանումների մասին։
«Գուցե եւս մեկ ֆիլմ նկարահանեմ։ Այլեւս զգացմունքներ չկան: Նախկինում, երբ ես ֆիլմ էի նկարում, այն ամբողջ երկրի կինոթատրոնների վարձույթներում էր, եւ մարդիկ հարյուրներով գալիս էին այն մեծ էկրանին դիտելու: Այժմ ֆիլմ եք նկարահանում եւ ընդամենը մի քանի շաբաթ եք ստանում տոմսարկղում: Միգուցե վեց կամ չորս շաբաթ: Այնուհետեւ ֆիլմն անմիջապես սկսում է ցուցադրվել հոսքային հարթակներում: Մարդիկ սիրում են տանը նստել իրենց մեծ էկրաններով հեռուստացույցով ֆիլմեր դիտել։ Նույնը չէ, ինձ համար այնքան էլ հաճելի չէ»,- ասել է ռեժիսորը: