ՆԱՏՕ-ն կավելացնի իր զորքերի թիվը
ՆԱՏՕ-ն երկարաժամկետ հեռանկարում կապահովի Ուկրաինայի վերազինումը: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ի երկրները ռազմական և ֆինանսական օգնություն կտրամադրեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Դաշինքի գագաթնաժողովում որոշվել է ուժեղացնել ռազմական ուժերը, արևելքում 8 գումարտակային խմբերը հասցնել բրիգադների, իսկ արձագանքման ուժերը՝ 40-ից 300 հազարի։
ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել են շարունակել ընդլայնել իրենց ռազմական բյուջեն: