Ադրբեջանը և Պակիստանը խորացնում են ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր հանդիպում է ունեցել Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարի գլխավորած պատվիրակության հետ։
Կողմերն, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է՝ հետզհետե էլ ավելի են խորանում ռազմավարական գործընկերության մակարդակի հասած երկկողմ հարաբերությունները: