Մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր
Հունիսի 29-ին N զորամասի մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Ստուգվել են կատարված ինժեներական աշխատանքներն ու հենակետերի կահավորվածությունը, մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, անձնակազմի պատրաստության աստիճանն ու բարոյահոգեբանական վիճակը։ Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել դիրքերի ավագներին։