Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ գործարք կնքելու համար Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ գործարք կնքելու համար, որը ճանապարհ է հարթել սկանդինավյան երկու երկրներին ՆԱՏՕ-ին անդամակցության համար:
Բայդենը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում իրենց հանդիպումից առաջ հակիրճ ելույթում շնորհակալություն է հայտնել Էրդողանին Ուկրաինայից հացահատիկի տեղափոխմանն օգնելու Անկարայի ջանքերի համար: «Մենք փորձում ենք այս գործընթացը լուծել հավասարակշռող քաղաքականությամբ։ Մենք հուսով ենք, որ այդ հավասարակշռող քաղաքականությունը կաշխատի եւ մեզ հնարավորություն կտա հնարավորինս արագ միջանցքով հացահատիկ ուղարկել դրա պակասն ունեցող երկրներ»,- նշել է Էրդողանը ավելացրել՝ ՆԱՏՕ-ի ամրապնդմանն ուղղված քայլերը կնպաստեն նաեւ ռուս-ուկրաինական գործընթացին։
Բայդենը գովել է Էրդողանին այն բանի համար, որ նա հրաժարվել է ընդդիմանալ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն եւ «այն ամբողջ անհավանական աշխատանքի համար, որ դուք անում եք՝ Ուկրաինայից հացահատիկը ստանալու համար»: Նա ասել է՝ երկու հարցն էլ կքննարկեն հանդիպման ժամանակ