Ես մտադիր չեմ մասնակցել առաջիկա ընտրություններին. Նավթալի Բենեթ
«Իսրայել պետությունն իմ կյանքի սերն է՝ ընտանիքիս հետ միասին: Պետությանը ծառայելն իմ կոչումն է»։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտոնաթող վարչապետ Նաֆթալի Բենեթը խորհրդարանին ուղղված իր կարճ ուղերձում։
Նա հայտարարել է, որ չի առաջադրվելու հաջորդ ընտրություններին, սակայն հույս ունի վերադառնալ ավելի ուշ։
Կառավարության ղեկավարը նշել է, որ շուտով վարչապետի պաշտոնը կփոխանցի Յաիր Լապիդին և կշարունակի օգնել նրան։
«Ես մտադիր չեմ մասնակցել առաջիկա ընտրություններին, բայց մնալու եմ հավատարիմ զինվոր այս երկրին ծառայելուն։ Այսօր ես ավարտում եմ իմ ավելի քան մեկ տարվա վարչապետի պաշտոնավարման ժամկետը:»,- ասաց նա: