Ցանկացած ընդդիմություն պետք է հստակ պատասխանի 3 հարցի․ Ռուբեն Մխիթարյան
Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Էս երկրում, բոլոր ժամանակներում, ցանկացած ընդդիմություն (խորհրդարանական, թե արտա) պետք է հստակ պատասխանի 3 հարցի.
Ա. Արդյոք ժողովուրդն ուզո՞ւմ է, որ նրան փրկեն:
Բ. Արդյոք ժողովուրդն ուզո՞ւմ է, որ հենց դուք նրան փրկեք:
Գ. Արդյոք դուք կարո՞ղ եք նրան փրկել:
Էս հարցերին առավելագույնս ազնիվ ու վերլուծական պատասխաններից հետո միայն կարող է ծնվել հստակ գործողությունների պլան: Եթե էս հարցերից գոնե մեկի ձեր պատասխանը ինքնախաբեություն եղավ՝ չի ստացվելու»։