Ռուսաստանին ՄԱԿ-ի ԱԽ-ից հեռացնելու Ուկրաինայի քայլը պարզապես պոպուլիստական քայլ է․ Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմից հեռացնելու Վլադիմիր Զելենսկու կոչը համարում է որպես ինքնաներկայացում և պոպուլիստական միավորներ վաստակելու փորձ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Ակնհայտ է, որ Կիևի իշխանությունները քաջ գիտակցում են ՄԱԿ-ից ՌԴ-ին բացառելու անհնարինությունը։ Դա պարզապես ուշադրություն հրավիրելու, սեփական երկրում հավելյալ պոպուլիստական միավորներ վաստակելու փորձ է, բայց նաև անհարկի։ Տվյալ պարագայում նրանք ցանկանում են հիշեցնել, որ Ուկրաինային անհրաժեշտ է ինչ-որ օգնություն և աջակցություն հովանավոր պետություններից»,- նշել է Մեդվեդևը և հավելել, որ այս առաջարկի մեջ իմաստ չի տեսնում։
«Ես գործնական իմաստ չեմ տեսնում այս փաստարկների հետ կապված։ Դրան պարզապես արձագանք չի լինի, բայց հետագա քարոզչական գործողությունները միանգամայն հավանական և հնարավոր են, և, հավանաբար, դրանք կլինեն Ուկրաինայի իշխանությունների կողմից»,- ասել է Մեդվեդևը։