Օրեր առաջ գանգուղեղային վնասվածքով բժշկական կենտրոն տեղափոխված 70-ամյա կինը մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատաստվում հունիսի 28-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից նշված բաժին ստացված ահազանգի փաստով։
Նշված բուժկենտրոնից հայտնել են, որ օրեր առաջ «գանգուղեղային վնասվածք, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված կինը մահացել է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 70-ամյա Ռուբինա Բ-ն էր, ով, ըստ հարազատների հայտարարության, տանը վայր է ընկել։ Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։