Ադրբեջանական բանակում ընթանում են հերթական վարժանքները
Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարական ստորաբաժանումները վարժանքներ են անցկացնում։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ գործնական պարապմունքների ընթացքում, որոնք անցկացվում են 2022 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն կատարում են արգելապատնեշի միջով անցումներ կատարելու և կեղծ հակառակորդին ոչնչացնելու առաջադրանքներ։
Վարժանքներից այլ մանրամասներ հայտնի չեն: