Ուկրաինայում պատերազմի ավարտը չի պահանջում Վլադիմիր Պուտինի հրաժարականը. Բորիս Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը չի պահանջում Վլադիմիր Պուտինի հրաժարականը Ռուսաստանի նախագահի պաշտոնից։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Պուտինի հեռանալն անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի հասնելու համար, բրիտանական կառավարության ղեկավարը բացասական պատասխան է տվել։ «Ոչ, իհարկե ոչ»,- ասել է նա հինգշաբթի օրը LBC ռադիոկայանին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո:
Ջոնսոնը նաև կարծիք է հայտնել, որ Պուտինը, նկատի ունենալով ռուս բնակչության զգալի աջակցությունը, կարող է գործնականում ցանկացած պայմաններով ավարտել «հատուկ ռազմական գործողությունը»։