Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»․ Արտակ ԶաքարյանԻշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ ԱբրահամյանԳագիկ Ծառուկյանին ներկայացրել են ՔԿ վարչություն. ուղիղԱՄՆ-ի կողմից Իրանի Ահվազ քաղաքում իրականացված հարվածների հետևանքով չորս մարդ է զոհվել. կան վիրավորներՈստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրшմիջոցներԱդրբեջանը շարունակում է արագ տեմպերով բնակեցնել օկուպացված ԱրցախըԷկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»Քաղաքական պատվերով կառուցված գործերը կարող են որոշ ժամանակ ծառայել իշխանության շահերին, սակայն, ի վերջո, դրանց փաստական և իրավական սնանկությունը բացահայտվում է․ Սուրեն Սուրենյանց
Ստի ․․․, թե հավաքագրվել եմ օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, ստի ․․․, թե գաղտնի տեղեկատվության փոխանցման դիմաց 622 հազար դոլար փող եմ ստացել․ Թևանյան
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԴավիթ Ղազինյանի մասով խախտվում է պառլամենտարիզմի կարևորագույն կանոններից՝ պատգամավորական անձեռնմխելիության սկզբունքը․ Գոհար ՄելոյանԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին՝ հաղթանակի առիթով. «Ժողովուրդ»Զարուհի Բաթոյանի հայտարարագրերը՝ 2018-ից հետո․ դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոն դրամի. «Ժողովուրդ»
Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմինը. մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
Իրանը հայտարարել է տարածաշրջանի մի քանի երկրներին հնարավոր հարվածներ հասցնելու մասինԷրեբունու կրակոցների գործով կալանավորվել է ոստիկանության գնդապետի մորաքրոջ որդին Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Ռուսաստանի դեմ պատժшմիջոցների նոր փաթեթի համար Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Հասարակություն

Դատախազը «Հազարան Բլբուլի» հերոսի նման պետք է կարողանա հաղթահարել բարձունքն առանց շեղվելու կողքից հնչող, գայթակղող և վախեցնող ձայներից. Փաշինյանը՝ Դատախազությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիստին մասնակցել են ՀՀ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Դատախազության համակարգի ներկայացուցիչներ:

Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ,

Դատախազության հարգելի աշխատակիցներ,

Հարգելի վետերաններ,

Շնորհավորում եմ բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով:

Իսկապես շատ դժվար է գերագնահատել դատախազության և դատախազի՝ որպես ինստիտուտի կարևորությունը պետության ինստիտուցիոնալ կայացման և իրավական անվտանգության ապահովման գործում: Ընդհանրապես դատախազությունը մենք ընկալում ենք որպես նախաքննության գագաթնակետ, կուլմինացիա, և պիտի առանձնահատուկ ընդգծեմ այդ դերի կարևորությունը, որովհետև նախաքննության ոլորտում ներգրավված մյուս մարմինները, ըստ էության, հիմնականում գործում են կուլիսներում, իսկ Դատախազությունն այն մարմինն է, որը վերցնում է ձևավորված մեղադրանքը և հրապարակային, այսինքն՝ դատարանում, հիմնականում դռնբաց դատական նիստերում, պաշտպանում այդ մեղադրանքը: Եվ եթե Դատախազությունը մեղադրանքը տարել է դատարան, դա նշանակում է, ենթադրում է, որ այդ մեղադրանքը պիտի պսակվի կոնկրետ պատիժով, կոնկրետ դատավճռով:

Ամեն քրեական գործի հետևում կամ որպես քրեական գործի օբյեկտ կանգնած են մարդիկ, ամեն քրեական գործի հետևում մի ողբերգություն է՝ մարդկային ողբերգություն, ընտանեկան ողբերգություն: Ամեն քրեական գործի հետևում երեխաներ են, ընտանիքներ են, կանայք են, ծնողներ են: Բայց ես ուզում եմ ընդգծել այս հոգեբանական ամրության և սկզբունքայնության կարևորությունը: Որովհետև շատ կարևոր է այդ բոլոր էմոցիոնալ գործոնների մեջ կարողանալ սկզբունքային, հավատարիմ, հետևողական գնալ օրենքի հետևից: Որովհետև եթե ամեն մարդկային ողբերգության էմոցիաներին տրվի, այդ ամենի արդյունքում կստանանք հանրային ողբերգություն:

Սա է պատճառը, որ անընդհատ շեշտվում է՝ պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է: Եթե մենք ի վիճակի չլինենք պատժել քչերին, ապա անուղղակի կամ ուղղակի անարդար պատժի կարժանանան շատերը: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել, որ դատախազությունը, այո, որպես ինստիտուտ կայացած է, բայց ինձ շատ դուր է գալիս այն միտքը, որ մենք բոլորս գիտակցում ենք՝ իրավունքը, օրենքը և նաև քրեական իրավունքը զարգացող գործընթաց են, և մենք պետք է անպայման այդ զարգացումները խթանենք, այդ զարգացումների նկատմամբ հետևողական լինենք և կարողանանք համահունչ լինել ժամանակի պահանջներին: Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով»:

Վարչապետն անդրադարձել է կալանքների թեմային՝ խոսելով Գլխավոր դատախազի ներկայացրած վիճակագրության մասին: «Ես էլ այդ մասին բազմիցս խոսել եմ՝ ներկայացնելով դա որպես կարևոր ձեռքբերում: Մեր բանտերի կիսադատարկ լինելը, անկեղծ պիտի ասեմ, համարում եմ քաղաքական շատ կարևոր ձեռքբերում մեր կառավարության համար: Բայց այս ընթացքում արձանագրել ենք նաև մի բան, որ Հայաստանում դեռևս շարունակում է դժվարանալ նախաքննություն վարելը մեղադրյալի չկալանավորված լինելու պայմաններում: Երբ խոսում են իրավունքի և իրավական մտքի զարգացման մասին, ինձ համար ամենակարևոր չափանիշը հետևյալն է՝ թե ինչքանով կարող է մեր երկրում նախաքննությունը լինել արդյունավետ և արդյունքում պատիժը լինել անխուսափելի՝ այն պայմաններում, երբ մեղադրյալն անազատության մեջ է, մեղադրյալը կալանքի տակ չէ: Սա, իհարկե, իմ ոչ պրոֆեսիոնալ հայացքի և աչքի համար ամենակարևոր, բարձր մակարդակն է, երբ կարելի է մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում վարել նույնքան արդյունավետ նախաքննություն, որքան կալանքի պարագայում: Իհարկե, հասկանալի է՝ կան դեպքեր, որ կալանքն ուղիղ բխում է նախաքննության շահերից և անհրաժեշտությունից: Ես այս օրինակը ի ցույց եմ դնում՝ ընդգծելու համար, թե այսօր մենք, նաև կառավարությունը, որը մշակվող և վարվող քաղաքականության հիմնական պատասխանատուն է, մեր մտքերի ընթացքն ինչ ուղղությամբ է շարժվում», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաև հակակոռուպցիոն պայքարի և պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևորությունը. «Պիտի կարևորեմ նաև հետևյալը. մենք շատ խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որը մեզ համար կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուժգնությունը և արդյունավետությունն իրավապահ համակարգում բարձրացնելու առումով: Մեզ համար չափազանց կարևոր է իրավապահ համակարգի՝ ընդհանուր առմամբ և նաև Դատախազության աշխատողների սոցիալական երաշխիքների ամրապնդումը, որովհետև սա իսկապես կարևոր գործոն է: Ամենևին էլ խոսքը մերկանտիլ կամ նյութական շահերի մասին չէ, այլ այն մասին է, որ մենք պետք է հնարավորություն տանք և՛ քննիչին, և՛ դատախազին, և՛ ոստիկանին, և՛ ընդհանրապես պետական ինստիտուտների բոլոր աշխատողներին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա: Սոցիալական երաշխիք ասածն ինձ համար առաջին հերթին աշխատանքի վրա կենտրոնանալու հնարավորություն տալու մասին է: Իհարկե, անընդհատ այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և մենք պիտի հետևողականորեն կարողանանք այս ճանապարհով քայլել:

Բայց ես ուզում եմ նաև կոռուպցիայի դեմ պայքարը կապել այս խնդրի լուծման հետ. ինչո՞ւ են մեզ մոտ աշխատավարձերը ցածր, որովհետև պետությունը ձեզ և մեզ հայտնի հանգամանքների բերումով ի վիճակի չի լինում հաճախ կոնսոլիդացնել ամբողջ պետական այն ռեսուրսները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում: Այսինքն՝ եթե խոսում ենք կոռուպցիայի մասին, ավելի պարզ այն հետևյալն է. դրանք այն արգելակներն են, որոնք թույլ չեն տալիս, որ այն միջոցները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում, կենտրոնանան պետական բյուջեում: Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարն է ամենակարևոր միջոցը, որով պետք է գեներացնենք այն անհրաժեշտ միջոցները, որով պետք է ապահովենք մեր պետական ծախսերը, ներառյալ պետական և իրավապահ համակարգի սոցիալական երաշխիքների համակարգը:

Մյուս հանգամանքը, որն ընդհանրապես կա, մեր պետական կառավարման համակարգի արդյունավետությունն է: Իհարկե, Դատախազությունն այդ առումով թերևս ամենակոմպակտ պետական կառույցներից է, բայց ընդհանուր առմամբ աշխատանքի արդյունավետությունը պետք է հաշվի առնել: Չնայած շատ դեպքերում, նաև Դատախազության որոշակի ստորաբաժանումների աշխատանքի պարագայում մենք տեսնում ենք, որ, ընդհակառակը, նոր ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն կա, օրինակ, նախաքննությունը, քրեական իրավունքը: Որովհետև երբ խոսում ենք քրեական գործերի ծավալի մեծացման մասին, հաճախ մոռանում ենք, որ այդ ծավալը քննում են կամ այդ ծավալի գործերով զբաղվում են միևնույն թվով մարդիկ միևնույն աշխատավարձով:

Ես այս ամենն ասում եմ՝ արձանագրելու համար, որ մենք հստակ գիտակցում ենք այն օրակարգը, որ կա, և այդ օրակարգի լուծումը մեզ համար, իհարկե, առաջնահերթություն է: Պիտի կրկնեմ, որ միանշանակ է և աներկբա՝ այն բոլոր պրոբլեմները, որ մենք ունենք, կապված են մեր պետական ինստիտուտների կայացման աստիճանի հետ: Այնտեղ, որտեղ ունենք թերություն, այդ թերությունը պետք է փնտրենք պետական ինստիտուտների կայացման աստիճանի մեջ, բոլոր պետական ինստիտուտների առանց բացառության՝ սկսած բանակից, Զինված ուժերից շարունակած նախարարություններով, գերատեսչություններով, տեղական ինքնակառավարման մարմիններով: Իսկ այս ամենի հիմքը, իհարկե, պետք է փնտրենք կրթության և կրթական համակարգի մեջ՝ սկսած նախնական դպրոցական կրթությունից, հանրակրթությունից, բարձրագույն կրթությունից և հետբուհական կրթությունից:

Բայց, ամենակարևորը, ամփոփելով՝ այսօրվա առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած աշխատանքի համար, որովհետև ես իմ խոսքի սկզբում նկարագրեցի, թե ի բնե ինչպիսի դժվար աշխատանք է դատախազի աշխատանքը: Դատախազը մեր ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ «Հազարան Բլբուլի» հերոսի նման պետք է կարողանա հաղթահարել բարձունքն առանց շեղվելու կողքից հնչող, գայթակղող և վախեցնող ձայներից: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար, որ, ահա, այդպիսի հետևողական, ամուր և հաստատուն քայլերով մենք գնում ենք առաջ: Ինչքան դժվար է դատախազի աշխատանքը, ինչքան դժվար էր պատերազմից և հայտնի իրադարձություններից առաջ, դրանից հետո ավելի դժվար է՝ մեզ հայտնի հանգամանքների բերումով, որովհետև էմոցիաներին ավելացել են նոր էմոցիաներ, ողբերգություններին ավելացել են բազմաթիվ նոր ողբերգություններ: Բայց, այնուամենայնիվ, դատախազական գործառույթն այն գործառույթն է, որ մեր պետականությանը պետք է թույլ տա հաղթահարել մեր ազգային հեքիաթում նկարագրված բարձունքը: Մենք ճշգրիտ հենց այդ հեքիաթում նկարագրված պայմաններում ենք քայլում, և մենք անպայման պետք է հասնենք մեր երազած բարձունքին: Կրկին շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում եմ բոլորիս՝ Դատախազության աշխատողի օրվա առիթով»:

Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրերով Դատախազության համակարգի մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական պարգևների: Մասնավորապես՝

Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Գարեգին Մանուկյանը, Լոռու մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը և ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը,

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճաններ են շնորհվել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վաղինակ Ջանազյանին և ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կարեն Կարապետյանին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց անձամբ է հանձնել պետական պարգևները՝ շնորհավորելով և մաղթելով արգասաբեր աշխատանք ի շահ Հայաստանի Հանրապետության: