Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Սուրիկ Խաչատրյանի նոր ոսկու հանքը և մասնագետների զգուշավորությունը

Հունվարի 21-ին Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի գյուղապետարանում նախատեսված են Սարիգետի ոսկի-բազմամետաղային երևակման 2015-2017թթ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:

ՀՀ բնապահպանության նախարարություն է ներկայացվել Սարիգետի ոսկի-բազմամետաղային երևակման երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ:

«Գեղի Գոլդ»-ը նախատեսում է օգտակար հանածոներ որոնել Գեղի գետի ավազանում, իսկ գետը գտնվում է «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում:

Նշենք, որ 2013թ-ից սկսած ընկերությունը իրականացնում է որոնողագնահատողական աշխատանքներ ընդհանուր տարածքում` ձեռք է բերել արբանյակային նկարահանման քարտեզներ ընդհանուր տարածքի համար, կատարել է հոսքային նստվածքների, երկրաքիմիական, երկրաֆիզիկական, ջրային և ստրուկտուալ անալիզներ:

Վերջին հաշվետվության համաձայն Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրում հաշվարկվել է նախնական 16.17 մլն տոննա հանքաքար. ոսկի, արծաթ, պղինձ, ցինկ և կապար:

«Գեղի Գոլդ»-ի հայտում նշված է, որ ոսկու բազմամետաղային հանքավայրը գտնվում է «Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքի հետ համընկնող հատվածներում, իսկ «Զանգեզուր» պետական արգելավայրը ընդգրկված է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կազմում: Բացի այդ, արգելավայրից «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի կազմում ընդգրկված են «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը, և «Շիկահող»պետական արգելոցը:

Հիշեցնենք, որ արգելավայրի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

Կարող ենք հավելել, որ պահպանվող տարածքները միանշանակորեն չեն ստեղծվում, այս հատվածում պահպանվում են թե բուսական, թե կենդանական աշխարհի տեսակներ, որոնք ընդգրկված են և Հայաստանի, և միջազգային Կարմիր գրքերում:

Newspress.am-ի հետ զրույցում Կապանի Օրհուս կենտրոնի ղեկավար Աշոտ Ավագյանն անդրադառնալով ընդհանրապես Սյունիքի մարզի հանքարդյունաբերության առաջացրած խնդիրներին, միայն արձանագրեց, որ ցանկացած հանքարադյունաբերական գործունեություն առանց բացասական հետևանքների չի լինում:

Նա նաև նշեց, որ ներկա են լինելու լսումներին, ծանոթանալու են ընկերության ներկայացված տվյալներին, նաև հավելեց, որ պետք է տեսնել, թե արդյոք ընկերությունը Գեղի գետի ջուրը կդարձնեն ոռոգելի, կներդնեն ժամանակակից տեխնոլոգիաներ:
Թեև Աշոտ Ավագյանը ներկայացնում էր Կապան Օրհուս կենտրոնը, սակայն դժվարացավ պատասխանել, թե արդյոք հանքավայրը գտնվում է Զանգեզուր կենսոլորտի տարածքում, նշեց, որ հարակից է և Գեղի գետի երկայնքով համայքներ են, որոնք օգտվում են գետի ջրից. տարածքը համարվում է ամենամաքուր հատվածներից մեկը տարածաշրջանում:

«Որ քաղաքացին կցանկանա ոռոգեն հողատարածություններ աղտոտված ջրով»,- ասաց նա:

Նաև նշեց, որ ուշադիր կլինեն փորձաքննության տվյալների հանդեպ, քանի որ դեպքեր են եղել, որ բնապահպանական տվյալներն այլ են եղել, սակայն լսումների ժամանակ այլ տվյալներ են ներկայացվել:

Հանքարդյունաբերության ոլորտի իրավունքի մասնագետ Արթուր Ղազարյանը newspress.am-ին առաջադրած խնդրի վերաբերյալ հակիրճ խոսեց, միայն նշեց, որ Սյունիքի մարզում հանքարդյունաբերական իրավիճակը լավ չի, ծայրահեղ վատ է:

«Եթե պահպանվող տարածքում շահագործում են իրականացնում` շատ սխալ բան են անում»,- ասաց նա:

Նշենք, որ մեր բանախոսները զգուշորեն էին արտահայտվում ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ, գուցե նրա համար, որ Սարիգետի ոսկի-բազմամետաղային երևակման 2015-2017թթ. ընթացքում երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը ներկայացրել է «Գեղի գօլդ» ՍՊԸ-ն, որի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։