Արթուր Վանեցյանի վայր դրած մանդատը կվերցնի Մարտուն Գրիգորյանը
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի մանդատը կվերցնի «Պատիվ ունեմ» խմբակցության ցուցակի հաջորդ համարը ներկայացնող Մարտուն Գրիգորյանը:
ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 21-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Վանեցյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է, որ «Հայրենիք» կուսակցության որոշմամբ՝ դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը: