Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում
Շաբաթ օրը՝ հունիսի 2-ին, իսրայելական բանակը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի Տարտուս նավահանգստային քաղաքից հարավ՝ Ալ-Համիդիայի մերձակայքում գտնվող թիրախներին։ Այս տեղեկությունը տարածել են սիրիական պետական լրատվամիջոցները։
Մասնավորապես, SANA գործակալությունը հայտնում է, որ մի քանի հրթիռ է արձակվել՝ վնասներ պատճառելով տեղի թռչնաբուծական ֆաբրիկաներին։ Նախնական տվյալներով՝ վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ:
Իսրայելի պաշտպանության բանակը չի մեկնաբանում այս տեղեկությունը։