Լիբիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարան
Լիբիայի արևելյան մասում՝ Թոբրուկ քաղաքում, ցուցարարները ներխուժել են խորհրդարան։ Նրանք հրկիզել են մի քանի տարածք, հայտնում է Associated Press-ը։ Լիբիայի արևելյան հատվածը չի ենթարկվում Ազգային համաձայնության կառավարությանը:
Մարդիկ դուրս են եկել փողոցներ Լիբիայի արևմուտքում և արևելքում իշխանությունների միջև ընտրությունների շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության պայմաններում։ Ինչպես հայտնում է Al-Arabiya-ն, տասնյակ մարդիկ մտել են խորհրդարանի շենք, այրել պաշտոնական փաստաթղթերի կապոցներ, որից հետո այրվել են մի քանի գրասենյակներ, ինչպես նաև ընդունելությունների սրահներ։
Կյանքի վատթարացումից դժգոհ մարդիկ պահանջում են գործող իշխանության փոփոխություն, նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացում։
Թոբրուկում հազարավոր մարդիկ երթով շարժվել են դեպի խորհրդարան և կոչ արել ցրել խորհրդարանը և անցկացնել ընտրություններ։