Ուզբեկստանում բողոքի ցույցերը դադարեցվել են
Ուզբեկստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Կարակալպակստանում բողոքի ցույցերը դադարեցվել են և վերականգնվել է կարգուկանոնը:
«Հասարակական կարգի խախտումը կանխելու և քաղաքացիների կողմից տարբեր իրավախախտումների կատարումը կանխելու նպատակով շուկայի տարածքում ներգրավվել են իրավապահ մարմինների ուժերն ու միջոցները։ Այժմ ոստիկանությունը բացատրական աշխատանք է տանում ցուցարարների հետ, կարգուկանոնը վերականգնվել է:
Հաղորդագրության մեջ ձերբակալությունների մասին տեղեկություններ չկան։ Նախարարությունը նաև չի մեկնաբանել լրագրող Դաուլետմուրատ Թաժիմուրատովի կալանավորումը։