Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ստուգել է զորքերի կազմը
Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ստուգել է զորքերի կազմը, որոնք մասնակցում են Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը, շաբաթ օրը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Բանակի գեներալ Վալերի Գերասիմովը լսել է հրամանատարներին հատուկ ռազմական գործողության առաջադրանքների կատարման ընթացքում զորքերի կիրառման մասին, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց՝ տարբեր ուղղություններով ռուսական զորքերի գործողություններին մարտական աջակցության հարցերով», -Այս մասին ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։