ԱՄՆ-Իրան բանակցությունները կշարունակվեն կշարունակվեն Ջո Բայդենի` Մերձավոր Արևելք այցից հետո
Հունիսի վերջին Քաթարի մայրաքաղաքում կայացած Իրանի հետ ԱՄՆ-ի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլի ձախողումից հետո Bloomberg-ը հայտնել է, որ բանակցությունները կշարունակվեն Ջո Բայդենի` Մերձավոր Արևելք այցից հետո։
Քաթարում բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրի խոսքով՝ հաջորդ փուլը նույնպես տեղի կունենա Դոհայում, այլ ոչ թե Վիեննայում, ինչպես նախորդ փորձերում։
Հիշեցնենք, որ Բայդենը հուլիսի 13-ին մեկնելու է Իսրայել՝ Իսրայելի ղեկավարության հետ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։ Այնուհետեւ նա կայցելի Պաղեստին,իսկ հուլիսի 15-ին կուղեւորվի Սաուդյան Արաբիա, որտեղ տեղի կունենա մի շարք արաբական պետությունների ղեկավարների գագաթնաժողովը։
Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Բայդենը կփորձի համոզել արաբական երկրներին ակտիվ դեր ստանձնել Իրանի հետ բանակցությունների միջնորդության մեջ։