Պենտագոնը հերթական ռազմական օգնությունը կտրամադրի Ուկրաինային
«Պենտագոնը հաստատել է Ուկրաինային 820 մլն դոլարի չափով ռազմական օգնության հերթական փաթեթի տրամադրումը»։
Այս մասին Telegram-ում հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։
Նրա խոսքով, փաթեթը կներառի, մասնավորապես, լրացուցիչ զինամթերք HIMARS MLRS-ի համար, երկու NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր, մինչև 150 հազար արկ 155 մմ հրետանու համար։